2015 թ. իրականացրել ենք «Ես միացել եմ խտրականության դեմ պայքարին» ծրագիրը :
Ծրագրի նպատակ`
Ծրագրի նպատակն է իրազեկել Սպիտակ համայնքի երիտասարդներին խտրականության դրևորումների և դրա պաշտպանական մեխանիզմների մասին:
Ծրագրի խնդիրները՝
- Իրազեկել Սպիտակ համանյքի 30 երիտասարդներին խտրականության վերաբերյալ ազգային և միջազգային օրենսդրթյան մասին :
- Ստեղծել երիտասարդական խումբ, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան խտրականության դեմ իրականացվող ցանկացած միջոցառումներին:
- Իրականացնել համայնքում իրազեկման ակցիաներ խտրականության վատ հետևանքների մասին:
Ակնկալվող արդյունքները`
- Սպիտակ համայնքի 30 ակտիվ երիտասարդ ունեն բարձր իրավագիտակցության մակարդակ խտրականության հարցի շուրջ:
- Սպիտակ համայնքի բնակչության 35% իրազեկված է խտրականության դրսևորումների և դրա պաշտպանության մեխանիզմների մասին:
Սպիտակ համանքում ստեղծվել է երիտասարդական խումբ, ովքեր պայքարում են խտրականության դեմ: