Իրականացված ծրագրեր

Ծրագրի անվանումը.  «Առողջ մարմին իրազեկ մտքում»

Ծրագրի տևողությունը.  6 ամիս

Ծրագրի ընդհանուր բյուջեն.  5.288.000 ՀՀ դրամ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրից հայցվող ֆինանսավորման չափը. 5.000.000 ՀՀ դրամ: Դիմողի ֆինանսական ներդրման չափը. 528.000 ՀՀ դրամ:

Իրականացման վայրը. Լոռու մարզ

Ծրագրի նպատակը. նպաստել Լոռու մարզում առողջապահության ոլորտի բարելավմանը:

1.Իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն Սպիտակ քաղաքի բուժհաստատություններում և Վանաձոր քաղաքի նորաբաց բուժհաստատությունում: Մոնիթորինգի նպատակն  է բացահայտել բուժհաստատություններում առկա խնդիրները, որոնց մասին  տարիներ շարունակ կան հակասական բողոքներ և որոնք մինչև այժմ մնում են չլուծված:

2.իրականացնել հարցումներ բուժհաստատություններ այցելող քաղաքացիներից:

3.իրականացնել ֆոկուս խմբային քննարկումներ բուժաշխատողների հետ

4.այցելել բուժհաստատություններ և մանրամասն ուսումնասիրել սանիտարահիգենիկ պայմաննները, բուժսարքավորումները, բուժաշխատակազմի պատրաստվածությունը:

5.բուժհաստատության ղեկավարությանը ներկայացնել մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրները

6.քննարկել համագործակցության ուղիներ առկա խնդիրները լուծելու համար

7.հաստատել երկխոսություն-համագործակցություն առողջապահության նախարարության հետ՝ մոնիթորինգի արդյունքների և բուժհաստատության ղեկավարության հետ քննարկած հնարավոր լուծումների շուրջ:

8.Տպագրել զեկույց, որտեղ կարտացոլվեն մոնիտորինգի արդյունքները և մոնիտորինգի արդյունքում բացահայտված խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրային հաջողությունները:

9.Կազմակերպել շնորհանդես մոնիթորինգի արդյունքների և բացահայտված խնդիրների լուծումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի ներկայությամբ:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վեր հանել առողջապահության ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին, քայլեր ձեռնարկել այդ խնդիրները լուծելու համար:

*Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից»: