Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է բացահայտել կրթական հաստատություններում աշխատող մասնագետների գիտելիքները ընտանեկան բռնության մասին:
Ծրագրի խնդիրները
- Իրականացվել են հարցումներ Սպիտակ քաղաքի մեկ ավագ, մեկ միջնակարգ և հինգ հիմնական դպրոցներում: Ընդհանուր հարցմանը մասնակցել են 42 մանկավարժ: Հարցման նպատակն էր պարզել, թե որքանով են մանկավարժները իրազեկված ընտանեկան բռնության մասին :
- Իրականացվել է մեկական ֆոկուս խմբային քննարկում մանկավարժների մասնակցությամբ: Իրականացվել է 7 խորքային հարցազրույց տնօրենների հետ:
- Իրականացվել է 2 սեմինար-դասընթաց մանկավարժների համար, նրանց ընտանեկան բռնության մասին իրազեկելու նպատակով:
- Իրականացվել է 1 կլոր-սեղան քննարկում տաբեր պետական և հասարակական կառույցների մասնակցությամբ, որի ընթացքվում ներկայացվել են հետազոտության արդյունքները և ստեղծվել են ցանցեր՝ համատեղ պայքարելու ընտանեկան բռնության դեմ:
- Ունենք հստակ պատկեր Սպիտակ քաղաքում ընտանեկան բռնության պայմաններում ապրող երեխաների վերաբերյալ:
- Ծրագրի արդյունքում ավելի քան 30 մանկավարժ իրազեկվել է ընտանեկան բռնության մասին:
- Ստեղծվել է համագործակցություն տարբեր պետական և ոչ պետական կառույցների միջև՝ համատեղ պայքարելու ընտանեկան բռնության դեմ:
- Երեխաների միջոցով բացահայտվել են ընտանեկան բռնության դեպքեր: