2022 թվականի մարտ ամսից European Endowment for Democracy-ի ֆինանսավորմամբ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական ու սոցիալական աջակցություն Լոռու մարզի կանանց ու երեխաներին, ծրագրի շրջանակներում կազմակերպությունը շարունակում է հանդիսանալ ընտանեկան բռնության հարցերով աջակցման կենտրոն, բացի այդ կազմակերպությունը նաև շարունակում է իրազեկել կանանց իրենց իրավունքների մասին, կազմակերպում է խմբակային հանդիպումներ հնարավորություն տալով մասնակիցներին սոցիալիզացվել։ Մեր հասցեն ՝ Սպիտակ, Շահումյան 238 Հեռ.՝ 099 396170 Թեժ գիծ ՝ 099 252017