Մարտի 31 -ին ՍՀԽ հոգեբան Աննա Աթաբեկյանը կազմակերպել էր հանդիպում դեռահաս աղջիկների և տղաների հետ «Բուլինգը և նրա ազդեցությունը սոցիալականացման վրա» թեմայով:
Հանդիպման նպատակն էր երեխաների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ բուլինգի, դրա դրսևորումների և տեսակների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կիրառած համապատասխան մեթոդիկայի վերլուծության արդյունքում բացահայտվեց, թե երեխաներից ովքեր են հանդիսանում բուլինգի զոհեր։
Արդյունքում, օրինակների հիման վրա քննարկվեց, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել տվյալ իրավիճակում գտնվելիս։
Հանդիպումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։
#SHG #EED