«Ավելի ուժեղ իրավապաշտպան կազմակերպություն՝ գենդերային հավասարություն իրականացնելու համար»
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն 2025 թվականի հունվարից իրականացնում է «Ավելի ուժեղ իրավապաշտպան կազմակերպություն՝ գենդերային հավասարություն իրականացնելու համար» ծրագիր։ Ֆինանսական աջակիցն է Kvinna till Kvinna հիմնադրամը և Շվեդիայի թագավորությունը։ Ծրագրի նպատակն է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կարողությունների հզորացումը։
Ծրագիրը միտված է՝
Լոռու մարզում կանանց հիմնախնդիրների բացահայտման նպատակով հետազոտության իրականացմանը,
կազմակերպության կայունության ապահովմանը՝ համապատասխան փաստաթղթերի ստեղծման և թիմային գերհոգնածության բացասական հետևանքների վերացման միջոցով,
կազմակերպության տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը՝ նորացված կայքի միջոցով։
Դու կարող ես օգնել մեզ
Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն