«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն 2025 թվականի հունվարից իրականացնում է «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագիրը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF), Փախստականների հարցերով էստոնական խորհրդի (ERC Armenia ), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի (Coalition to Stop Violence against Women)և «Քըմիթ Գլոբըլ» (Commit Global) կազմակերպության կողմից:

 Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ իրավական գիտելիքների վերաբերյալ իրազեկության բարձրացման, նրանց ուղղված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկության հասանելի դարձնելու միջոցով։

 Ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ տարածքում գործում է ապահով տարածք Լոռու մարզի և Արցախից բռնի տեղահանված կանանց համար։ Ծրագրի շրջանակներում տրամադրվում է նաև անվճար իրավաբանական, հոգեբանական, սոցիալական խորհրդատվություն և աջակցություն։ 

Գործում է նաև թեժ գիծ ծառայություն ՝(+374) 99 25 20 17 հեռախոսահամարով։

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate