«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի կրթության որակի վրա» ծրագիր

2019 թվականին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ -ն իրականացրել է «Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի կրթության որակի վրա» ծրագիրը, որի շրջանակներում նաև զեկույց է հրապարակվել: Ծրագրի նպատակն էր պարզել Սպիտակ քաղաքի կրթական հաստատություններում ընտանեկան բռնության դեպքերը, ուսուցիչների դերը այն կանխելու գործընթացում։ Ծրագրի շրջանակում 30 ուսուցիչներ վերապատրաստվել են ընտանեկան բռնության տեսակների և կանխարգելման մեխանիզմների թեմաներով, ստացել վկայականներ։ Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսուցիչներին: Կրթական հաստատությունների ներկայացուցիչները հավաստել են ծրագրի կարևորությունն ու արդյունավետությունը: Եղել է նաև առաջարկ՝ վերապատրաստման դասընթաց իրականացնել ընտանեկան բռնության թեմայով՝ հատուկ ուսուցիչների համար: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ

Դու կարող ես օգնել մեզ

Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն

❤️ Donate