«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիր 2020-2021
2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարել էր «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի մրցույթ։ Լոռու մարզում նշյալ ծառայությունների տրամադրումը մրցույթով վերապահվել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: Այս ծրագրի նպատակն էր Լոռու մարզի ընտանեկան բռնության ենթարկված 100 կանանց տրամադրել անվճար իրավաբանական, հոգեբանական, սոցիալական ծառայություններ։ 2020թ. –ի փետրվարի 1-ից ՀԿ գրասենյակում գործել է Կանանց աջակցման կենտրոն, որը տրամադրել է սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն/ աջակցություն։
2021-ին ևսընտանեկան բռնության ենթարկված 100 կանանց՝ Լոռու մարզից տրամադրել են անվճար իրավաբանական, հոգեբանական, սոցիալական ծառայություններ։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ
Դու կարող ես օգնել մեզ
Եթե Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը և ցանկանում եք աջակցել մեզ ավելի լայն գործնեություն ծավալելու համար, դուք կարող եք կատարել կամավոր նվիրատվություն