«Կանանց ակումբ»-ի շրջանակներում տեղի ունեցան այս տարվա առաջին և երկրորդ հանդիպումները Ռուսաստանից ժամանած, փորձառու հոգեբան Հասմիկ Կրբաշյանի հետ։
Հանդիպման թեմաներն էին՝ «Սեփական ես-ի գիտակցման միջոցով խնդիրների վերհանում և լուծում», «Դրեսկոդ, էթիկա և էսթետիկա»:
«Սեփական ես-ի գիտակցման միջոցով խնդիրների վերհանում և լուծում» թեմայով հանդիպման ժամանակ մասնակիցները հոգոբանի հետ միասին փորձեցին խորանալ իրենց «ես»-ի մեջ և վեր հանել իրենց անհանգստացնող խնդիրներն ու դրանց լուծման համար գտնել ամենաճիշտ ճանապարհը։
Երրորդ հանդիպումը՝ «Դրեսկոդ, էթիկա և էսթետիկա», վերաբերում էր կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ արտաքին տեսք և վարվելաձև ունենալուն։