Մեր գրասենյակում տեղի ունեցավ երկար սպասված և կարևոր արտ թերապիայի թեմատիկայով հանդիպումը, որն իր եզակիությամբ առանձնացավ մասնակիցների համար: Միջոցառման ընթացքում մասնակիցները մեծ ոգևորությամբ ստեղծեցին իրենց յուրօրինակ աշխատանքները՝ օգտագործելով գույների և պատկերների լեզուն՝ արտահայտելու իրենց ներաշխարհը:
Մեր շահառու կանայք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին՝ կիսվելով դրական էմոցիաներով և ձևավորելով ջերմ ու համերաշխ մթնոլորտ։ Արվեստը ևս մեկ անգամ ապացուցեց իր ուժը՝ դառնալով ոչ միայն ինքնարտահայտման, այլև հոգևոր և մտավոր հանգստության հասնելու արդյունավետ միջոց:
Խորապես շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ այս ոգեշնչող միջոցառմանը մասնակցելու համար։ Հանդիպման կազմակերպումը հնարավոր դարձավ EED աջակցությամբ։