40

Կամավորներ

8

Արված Ծրագրեր

301

Մասնակիցներ

Ծրագրեր

  Դիտել բոլորը

  • Բոլորը
  • Իրականացված ծրագրեր
« Ծնողավարություն »

ունիսի 23-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ « Ծնողավարություն » թեմայով արդեն երկրորդ հանդիպումը։  Հանդիպման նպատակն էր ծնող –երեխա փոխհարաբերություններում չլուծված , չարտահայտված հարցերի բացահայտում։ Թրեյնինգը ընթացավ ծնողների և դեռահասների համատեղ հանդիպումով, որի ընթացքում անդրադարձանք ծնողավարման դրական մոտեցումներին, նաև քննարկվեցին մի քանի օգնող արտահայտություններ, որոնք կօգնեն ծնողներին իրենց մտքերն ու հույզերը փոխանցել […]

«Բուլինգը և նրա ազդեցությունը սոցիալականացման վրա»

Մարտի 31 -ին ՍՀԽ հոգեբան Աննա Աթաբեկյանը կազմակերպել էր հանդիպում դեռահաս աղջիկների և տղաների հետ «Բուլինգը և նրա ազդեցությունը սոցիալականացման վրա» թեմայով: Հանդիպման նպատակն էր երեխաների շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ բուլինգի, դրա դրսևորումների և տեսակների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կիրառած համապատասխան մեթոդիկայի վերլուծության արդյունքում բացահայտվեց, թե երեխաներից ովքեր են հանդիսանում բուլինգի զոհեր։ Արդյունքում, օրինակների հիման վրա [...]

«Ինչպես Դաստիարակել Հոգեպես Ամուր և Առողջ Երեխա»

ՍՀԽ հոգեբան Աննա Աթաբեկյանը կազմակերպել էր «Ինչպես դաստիարակել հոգեպես ամուր և առողջ երեխա» թեմայով հանդիպում ծնողների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը․ Ի՞նչ է ծնողավարությունը։ Որո՞նք են ծնողավարման հիմնական ոճերը: Երեխային լսելու կարևորությունը: Ինչպե՞ս կառուցել ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերություններ: Արդյունքում , խմբային քննարկման միջոցով , ծնողներն եկան այն եզրահանգման, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ծնողավարությունը [...]

Եղիր իրազեկ և պաշտպանիր ինքդ քեզ

իրավապաշտպան հասարակակական կազմակերպությունը այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացրել է ծրագիրը, որի նպատակն է Սպիտակ համայնքի հաշմանդամություն ունեցող կանանց իրազեկել ընտանեկան բռնության մասին: Ծրագրի ընթացքում իրականացրել ենք նաև փոքր հետազոտություն պարզելու համար Սպիտակ համայնքի հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները: Այս նպատակով իրականացվել է անանուն հարցումներ և ֆոկուս խմբային քննարկում: Ծրագրի ընթացքում տպագրվել է նաև տեղեկատվական թերթիկ […]

Մեր Մասին

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին: «Սպիտակի Հելսինկյան Խումբ»-ը իրավապաշտպան ՀԿ է, որը զբաղվում է մարդու իրավունքների ջատագովությամբ, միավորում է ժողովրդավարության, հանդուրժողականության սկզբունքները:

Նորություններ

  Դիտել բոլորը

Մեդիա

  Դիտել բոլորը

Կատարեք նվիրատվություն

Ձեր կողմից կատարված նվիրատվությունը օգտագործվելու է կազմակերպության կարիքների, ռամավարական պլանով նախատեսված նպատակների համար։

Ռեսուրս

  Դիտել բոլորը

  • Բոլորը
  • Զեկույցներ
  • Հրապարակումներ
  • Միջոցառումներ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն որպես Strive ծրագրի OMI (Կազմակերպական մոդելների ինովացիա՝ ԿՄԻ) բաղադրիչի մասնակից` Հուլիսի 7-ին ՆԵՖ-ի գրասենյակում մասնակցեց ենթադրամաշնորհային պայմանագրերի կնքման արարողությանը։  Կազմակերպությունը բաց է համագործակցության համար և շնորհակալություն է հայտնում վստահության համար։

Հուլիսի 4-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում` նվիրված ՀՀ Սահմանադրությանը։ Միջոցառման ընթացքում ՍՀԽ իրավաբան Արևհատ Պետրոսյանը համառոտ ներկայացրեց Սահմանադրության դրույթները և հորդորեց ներկաներին ընթերցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Հանդիպման ընթացքում կազմակերպվեց խմբային խաղ, իսկ ակտիվ մասնակիցներին տրվեցին անակնկալ նվերներ` ՀՀ Սահմանադրությունը։ Վերջում ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին ներկաները։ Միջոցառումներն իրականացվում են […]

Այս շաբաթ Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ <<Եղիր իրազեկ և պաշտպանիր ինքդ քեզ>> ծրագրի  հետազոտական  զեկույցի  շնորհանդեսը, որին ներկա էին շահառուներ, համախոհներ,   հասարակական ոլորտի աշխատակիցներ, բժշկական ոլորտի և ՄՍԾ-ի ներկայացուցիչներ։ Հանդիպումն ընթացավ հետաքրքիր քննարկումներով և կարծիքների փոխանակմամբ, մասնակիցներին տրամադրվեցին զեկույցի օրինակներ: Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն […]

Երեկ պատիվ ունեինք հյուրընկալել Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արման Պողոսյանին, ԵԽ ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանին, , Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանին , Պրոբացիայի աշխատակից Վիլյամ Մինասյանին և ՄՍԾ Սպիտակի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Կարեն Մաթոսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Կազմակերպության աշխատանքները, գրանցած հաջողությունները։ Կազմակերպության նախագահը ներկայացրեց Կազմակերպության գործունեությունը […]

Մայիսի 19 –ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն տոնեց իր գործունեության 13-ամյակը։ Միջոցառումը տեղի ունեցավ ՀԿ գրասենյակում։ Միջոցառմանը ներկա Էին աջակիցներ, շահառուներ, համախոհներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց Կազմակերպության 13 տարվա ամփոփ գործունեությունը՝ կատարված բոլոր ծրագրերով և ֆինանսական հաշվետվություններով։ Միջոցառման ընթացքում պատվոգրեր տրվեցին Կազմակերպության խորհրդի անդամներին՝ Կազմակերպության կողքին լինելու և արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք մեր շահառուներին, [...]

Ամռան առաջին օրը՝ Հունիսի 1-ին, նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Տոնի առթիվ ՍՀԽ ՀԿ-ն իրականացրեց փոքրիկ իրազեկման ակցիա Սպիտակ համայնքում։ Կազմակերպության աշխատակիցները ժպիտներ պարգևեցին մեր սիրելի փոքրիկներին։ « Սպիտակի Հելսինկյան խումբ >> իրավապաշտպան ՀԿ-ն ջերմորեն շնորհավորում է բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ` մաղթելով անհոգ մանկություն, թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն խաղաղության, սիրո և [...]

Ծառայություններ

Խորհրդատվություն

Խորհրդատվություն

Դասընթացներ

Դասընթացներ

Գործընկերներ