«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների գաղտնիությունը և կձեռնարկի համապատասխան և պատշաճ միջոցառումներ՝ պահպանելու այն անձնական բնույթի տեղեկատվությունը, որը կհամաձայնեք տրամադրել մեզ:
Անձնական բնույթի տեղեկատվությունը ներառում է ցանկացած տիպի տեղեկություն, որը կարող է օգտագործվել առանձին անհատի տարբերակման, ճանաչման կամ կոնտակտ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները, ինչպես նաև նվիրատվության նպատակներից ելնելով կրեդիտային քարտի կամ բանկային հաշվի վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը:
Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը կօգտագործվի «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ նվիրատվությանը ընթացք տալու, ինչպես նաև Ձեզ հետ հաղորդակցության և համապատասխան մարքեթինգային նյութերի տրամադրման նպատակով:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը չի տրամադրի Ձեր անձնական բնույթի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի:
Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցեր կամ մտահոգություններ ունենալու դեպքում` խնդրում ենք դիմել info@spitakhelsinki.org հասցեով կամ զանգահարել մեզ: