Լուսանկարների և այլ նյութերի օգտագործումը
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պարտավորվում է պահպանել կազմակերպության շահառուների անձնական կյանքի և գաղտնիության իրավունքը: Որպես սույն պարտավորության դրսևորում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը արգելում է օգտագործել donate.am կայքում տեղադրված լուսանկարները որևէ այլ՝ անձնական կամ առևտրային կայքում: Ի լրումն, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն պարտավորվում է պահպանել իր նվիրատուների և աջակիցների գաղտնիության իրավունքը:
Սույն կայքում հրապարակված ողջ բովանդակությունը՝ ներառյալ լուսանկարները, տեսանյութերը, հոդվածները և այլ նյութերը, հանդիսանում են «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի սեփականությունը և չեն կարող վերարտադրվել, փոփոխվել կամ վերաբաշխվել՝ առանց բացահայտ թույլտվության:
Կայքի բովանդակության ոչ լիազորված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի կամ այլ մտավոր սեփականության իրավունքի խախտում:
Այլ դրույթներ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն չի մշտադիտարկում կամ վերանայում սույն կայքի հետ կապակցված այլ կայքերի բովանդակությունը: «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գաղտնիության ընթացակարգերի կամ բովանդակության համար:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն իրավունք է վերապահում պարբերաբար փոփոխելու սույն դրույթները կամ որևէ այլ փաստաթուղթ, որը վերաբերում է սույն կայքին կամ ներբեռնված է այնտեղ: Փոփոխությունները ուժի մեջ են մտնում կայք ներբեռնելուց անմիջապես հետո: Կայքի շարունակական օգտագործումը Ձեր կողմից կդիտարկվի որպես Ձեր անվերապահ համաձայնությունը՝ ընթացակարգերի փոփոխությունների վերաբերյալ:
Սույն կայքի, ինչպես նաև դրան հղմամբ կամ այլապես կցված կայքերի օգտագործման կապակցությամբ կամ դրանցից բխող բոլոր վեճերն ու հարցերը կարգավորվում են բանակցությունների միջոցով: