ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին: «Սպիտակի Հելսինկյան Խումբ»-ը իրավապաշտպան ՀԿ է, որը զբաղվում է մարդու իրավունքների ջատագովությամբ, միավորում է ժողովրդավարության, հանդուրժողականության սկզբունքները: «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի առաքելությունն է տեղական, տարածաշրջանային և հանրապետական մակարդակներում իրավապաշտպանական գործունեության հզորացումը:

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով ահմանված կարգով միավորվել են ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակության առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Մեր թիմը

«ՍՀԽ»-ն իր ռազմավարական գործունեության շրջանակներում, որպես «թիրախային խումբ» առավել կարևորում է կանանց և երեխաների հիմնախնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը:
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են:
• Աջակցել ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը և քաղաքական հասարակության զարգացմանը
• Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը
• Իրավական գիտելիքների տարածումը
• Նպաստել հասարակության մեջ հանդուրժողականության սկզբունքների ձևավորմանը
• Աջակցել քաղաքացիական նախաձեռնություններին, նպաստել տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ քաղաքացիակիան երկխոսությունների մեխանիզմների ձևավորմանը և կատարելագործմանը
• Աջակցել դատաիրավական համակարգի զարգացմանը

«Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ-ն աշխատում է հետևյալ թիրախ խմբերի հետ`

66
Սոցիալապես անապահով
մարդիկ
80
Երիտասարդություն
77
Խոցելի այլ
խմբեր
66
Կանայք

Գործընկերներ