2012թ. իրականացրել ենք «Անվճար բուժօգնության տրամադրման հետազոտություն» ծրագիրը :
Հետազոտական ծրագրի նպատակն էր բացահայտել Սպիտակ քաղաքի և հարակից Արևաշող, Մեծ Պարնի գյուղական համայնքներում անվճար բուժօգնություն ստացող անձանց իրավական պաշտպանության վիճակը և իրազեկել անվճար բուժօգնության կարգի մասին:
Ծրագրի խնդիրներն էին`
- Հարցումների միջոցով բացահայտել անվճար բուժօգնություն ստանալիս անձանց իրավունքների պաշտպանության վիճակը և քաղաքացիների իրազեկվածության մակարդակը` անվճար բուժօգնության ոլորտում:
- Ուսումնասիրել Սպիտակ քաղաքում գործող հիվանդանոցի և պոլիկլինիկայի, Արևաշող և Մեծ Պարնի գյուղական համայնքներում գործող բուժկետների սանիտարահիգիենիկ վիճակը, տեխնիկական սարքավորումների առկայությունն ու վիճակը: