2012թ. իրականացրել ենք «Իրազեկ հասարակություն`պաշտպանված իրավունքներ» ծրագիրը:
Ծրագրի կոնցեպցիան
Ծրագրի նպատակն է՝
Բարձրացնել Լոռու մարզի երիտասարդների իրավագիտակցության մակարդակը և ստեղծել տեղական ավելի հզոր և նախաձեռնող քաղաքացիական հասարակություն:
Ծրագրի խնդիրները՝
- Կրթել Սարամեջ, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Արևաշող գյուղական և Սպիտակ քաղաքի թվով 25-30 համայնքների երիտասարդներին մարդու հիմնարար իրավունքների, ՀՀ-ում գործող իրավունքների պաշտպանության մեխանիզմների և հնարավորությունների մասին:
- Ստեղծել 3-5 նախաձեռնող երիտասարդական խմբեր Սպիտակ քաղաքում և Սարամեջ, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Արևաշող գյուղական համայնքներում:
- Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված թվով 4 նախաձեռնությունների իրականացում և քաղաքային ամփոփիչ 1 միջոցառման իրականացում:
- Կազմակերպության կարողություների հզորացում ակտիվ և նախաձեռնող երիտասարդների ներգրավվման միջոցով:
Ծրագրի արդյունքներն են՝
- Թվով 25-30 16-20 տարեկան երիտասարդներ կրթվել են մարդու հիմնարար իրավունքների և ՀՀ-ում գործող իրավունքների պաշտպանության մեխանիզմների և հնարավորությունների մասին:
- Սպիտակ, Սարամեջ, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Արևաշող համայնքներում գործում են 3-5 ակտիվ նախաձեռնող երիտասարդական խմբեր:
- Սարամեջ, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Արևաշող համայնքներում յուրաքանչյուրում իրականացվել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մեկական երիտասարդական նախաձեռնություն
- Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության օրը իրականացվել է մեկ քաղաքային միջոցառում:
- Կազմակերպության գործունեության մեջ ներգրավված են ավելի շատ ակտիվ և նախաձեռնող երիտասարդներ: