2016 թվականի սեպտեմբերից իրականացնում ենք «Պայքարում եմ խտրականության դեմ» ծրագիրը։
Ծրագրի նպատակը`
Ծրագրի նպատակն է ձևավորել ծնողական ոչ ֆորմալ խորհուրդ, որը կպայքարի խտրականության դեմ:
Ծրագրի խնդիրները`
- ձևավորել 15 հոգանոց ոչ ֆորմալ ծնողական խորհուրդ, կազմակերպել պարբերական հանդիպումներ, որի ընթացքում ոչ ֆորմալ ծնողական խորհուրդը կզինվի խտրականության վերաբերյալ անհրաժեշտ և համապատասխան գիտելիքներով,
- հանդիպում-քննարկման իրականացում խտրական վերաբերմունքի արժանացած երեխաների մասնակցությամբ
- ծնողների օգնությամբ իրականացնել շահերի պաշտպանություն, ծնողների խմբի հետ հետագա համագործակցության ձևավորում: