Լոռու մարզի կանայք իրազեկ են և հզոր

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն Շվեդական Kvinna till Kvinna կազմակերպության աջակցությամբ 2017 թվականից իրականացնում է «Լոռու մարզի կանայք իրազեկ են և հզոր» ծրագիրը, որի հեռահար նպատակն  է․ Նպաստել  Հայաստանի Հանրապետությունում կանանց` քաղաքական, սոցիալական, տնտեսական և կրթական ոլորտների լիազոր և  հավասար անդամներ լինելուն։

Կարճաժամկետ նպատակն է . Լոռու մարզի կանանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին, նպաստել նրանց՝ լիազոր, ինքնավստահ և ակտիվ լինելուն և հետագայում Լոռու մարզում գենդերային հավասարութունը խթանելուն։

Այս ծրագրի ընթացում կազմակերպությունը իրականացրել է հետազոտություն լոռու մարզի կանանց հիմնախնդիրների բացահայտման նպատակով, 2018 թվականից կազմակերպությունում գործում է կանանց ակումբ, որտեղ իրականացվում են տարբեր դասընթացներ, սեմինարներ, քննարկումներ կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացման և նրանց նոր գիտելիքով և հմտություններով զինելու նպատակով: Ծրագրի շրջանակներում նաև կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական և հոգեբանականան խորհրդատվություն և աջակցություն կանանց և երեխաներին: Ծրագրի ընթացքում ավելի քան 1000 կին իրազեկվել է իր իրավունքների մասին:

Please follow and like us: