Միջոցառումներ, Ռեսուրս

Միջոցառումը սկսվեց ժամը 11:00-ին: Բազմաժանր երաժշտության ներքո սկսեցինք աշխատանքները, ծանոթացանք միջոցառման կարգը պահպանող ոստիկանների հետ: Քամին անընդհատ խոչընդոտում էր մեր աշխատանքներին, բայց այնուամենայնիվ նրան չհաջողվեց կոտրել մարդկանց դեմքին ժպիտներ տեսնելու մեր պատրաստակամությունն ու ձգտումը: Ավելին, լուսանկարները տեղափոխեցինք զով վայր, ինչն էլ մեզ օգնեց պաշտպանվել կիզիչ արևից: Ժամը 12:00-ից սկսվեց մարդկանց հոսքը, որին հետևում էր ակտիվ քվեարկություն` դուր եկած նկարի օգտին: Միջոցառման ընթացքում Սպիտակի նկարչական դպրոցի երեք սաներ նկարում էին Սպիտակ քաղաքի բնապատկերներից մի քանիսը: Ժամը 3-ին տեղի ունեցավ Ֆլեշմոբ` «Քաղաքը շնչում է» խորագրով: Ֆլեշմոբին մասնակցում էին տարբեր տարիքի երիտասարդներ և փոքրիկներ, ավելի քան 50 հոգի: Սպիտակ քաղաքի հիմնի ներքո մասնակիցները պահում էին էլեկտրասրտագրության թղթերը և հատուկ պաստառը` «Քաղաքը շնչում է»:Միջացառման վերջում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Մրցանակներ հանձնվեցին երեք` ամենահուզիչ լուսանկար, ժպիտ պարգևող լուսանկար, հանդիսատեսի համակրանք անվանակարգերում հաղթանակած մասնակիցներին: Պարգևատրումն ուղեկցվում էր մեր համաքաղաքացի Ելիզավետա Մակարյանի կատարումներով, ով հանդիսանում է հանրապետական մրցույթների եռակի դափնեկիր, «Վերածնունդ» միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր, ինչպես նաև հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր ասամբլի քանոնահարուհի:Մրցանակները հանձնում էր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը, ով այս նախաձեռնության հեղինակն էր: Ցավոք քաղաքապետը չէր կարողացել ներկա գտնվել միջոցառմանը:Հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանին, Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին, YMCA-ին, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային և այլ հասարակական կազմակերպություններին, ռադիոյի տնօրենին, ժյուրիի անդամներին, բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին միջոցառման իրականացմանը:

0