Uncategorized

Մայիսի 28-ին «ՍՀԽ» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում  ՀԿ-ին կից ՍՁ փորձագետ, օճառագործ և յուղագործ  Շանթ Խալայանի հետ: Հանդիպման ընթացում Շանթ Խալայանը կազմակերպության շահառու կանանց  ներկայացրեց տարբեր տեսակի բույսեր հավաքելու և չորացնելու ճիշտ ձևը: Շահառու կանայք, փորձագետի հետ միասին, առաջին անգամ բույսերից բնական բուսայուղ պատրաստեցին (փորձնական):

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 19-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի և Մերձավոր Արևելքի Հիմնադրամի միջև ենթադրամաշնորհային պայմանագիր կնքվեց Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում:
ՀԿ-ն կստեղծի իր սոցիալական ձեռնարկությունը՝ նպաստելով ֆինանսական ռեսուրսների կայունացմանը և կանանց տնտեսական հզորացմանը: Կհիմնվի բնական բուսական յուղերի արտադրություն, որի արդյունքում համայնքում կստեղծվի աշխատավայր գործազուրկ կանանց համար: ՍՁ-ի մեջ ներառված կլինեն ՀԿ-ի շահառու 50 կին: