Ընթացիկ ծրագրեր

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն  2018թ.-ից ընդգրկված է «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրում:

«ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել և բազմազանեցնել ՔՀԿ-ների ֆինանսական ռեսուրսները՝ բարելավելով վերջիններիս բիզնես մոդելները և սոցիալական ձեռնարկատիրական գործունեությունը:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այն իրականացնում են  Մերձավոր Արևելքի Հիմնադրամը և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը:

Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ին տրամադրվել  է մասնագիտական վերապատրաստում՝ բիզնես գործառույթներին տիրապետելու ուղղությամբ, ինչը հետագայում կնպաստի ՀԿ-ի աշխատանքին՝ ուղղված խոցելի խմբերի կանանց իրավունքների պաշտպանությանն ու տնտեսական հզորացմանը:

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն այս ծրագրի շրջանակներում կստեղծի իր սոցիալական ձեռնարկությունը՝  նպաստելով ֆինանսական ռեսուրսների կայունացմանը և կանանց տնտեսական հզորացմանը: Կհիմնվի բնական բուսական յուղերի արտադրություն, որի  արդյունքում համայնքում կստեղծվի աշխատավայր գործազուրկ կանանց համար: ՍՁ-ի մեջ ներառված կլինեն կանայք Լոռու մարզից, այսինքն կշահեն և՛ կազմակերպությունը, և՛ համայնքում ապրող կանայք:

 

Please follow and like us: