«Սպիտակ քաղաքի բժշկական հաստատություններում իրականացված հետազոտական զեկույց»-ն ամփոփում է «Առողջ մարմին իրազեկ մտքում» հետազոտական ծրագրի շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Սպիտակում առաջին անգամ անցկացվել է համապարփակ սոցիոլոգիական հետազոտություն բուժհաստատություններում առկա խնդիրները, տիրող իրավիճակը բացահայտելու համար:
Զեկույցում ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և ուսումնասիրությունների տվյալները և դրանց վերլուծությունները: Վեր են հանված Սպիտակ քաղաքի բուժհաստատություններում առկա խնդիրները և ներկայացված են այդ խնդիրների լուծման համար առաջարկություններ:
Զեկույցը կարող եք բեռնել այստեղ՝
Սպիտակ քաղաքի բժշկական հաստատություններում իրականացված հետազոտական զեկույց