Ընթացիկ ծրագրեր

Հաշվի առնելով երկրի ֆինանսատնտեսական վիճակը՝ Covid -19-ը թագավարակը, պատերազմը, ինչպես նաև հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ նպաստել կանանց համար ավելի բարենպաստ, պաշտպանված, ապահով միջավայրի ստեղծմանը,  սկսել ենք իրականացնել «Լոռու մարզի կանայք տնտեսապես հզոր են» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 12-ից մեկնարկել է «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» երկամսյա դասընթացը։

Մենք համոզված ենք, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում մեր հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել:Դասընթացի մասնակիցներն են Լոռու մարզի կանայք, ովքեր ուզում են կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները կամ ցանկանում են գիտելիքներ ստանալ բիզնես ոլորտի և կառավարման նրբությունների վերաբերյալ։

Ծրագրի նպատակն է նպաստել մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, օգնել կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի և ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթանալ հարկային օրենսդրությանը։
Ի հավելումն ոլորտի մասին գիտելիքներ ստանալուն՝ դասընթացի մասնակիցները հնարավորույթուն ունեն փորձառու մասնագետի վերահսկողությամբ զարգացնելու իրենց բիզնես ծրագիրը:

Առաջին հանդիպման թեման էր «Ինչպես սկսել բիզնես 0-ից», «Գաղափարի գեներացում», որը վարեց «Վեց անկյուն» բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր, բիզնես փորձագետ Վլադիմիր Սահակյանը: Մյուս հանդիպման թեմաներն էին «Մրցակիցների ուսումնասիրություն և բիզնես սկսելու հետ կապված մարտահրավերների բացահայտում» և «Բրենդինգ», իսկ դասընթացավարը բիզնես խորհրդատու, «Միասին հանուն տնտեսական զարգացման» ՀԿ-ի համահիմնադիր Հակոբ Ավալյանն էր։ Պրոֆեսիոնալ դասընթացավարների թիմում է նաև Տիգրան Ավագյանը՝ «Երիտասարդների Հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ, ֆոնդհայթայթման մասնագետ։
Մեր  ընթացիկ մյուս հանդիպումների թեմաներն են՝

  • Ինչպես ստեղծել բրեդն և արդյունավետ կերպով գովազդել
  • Բիզնես պլանի կազմում (կանվաս)
  • Սոցիալական ձեռնարկատիրություն
  • Ինչպե՞ս շահույթ ստանալ բիզնեսից
  • Ինչպե՞ս գրավել հաճախորդներին
  • Հարկային և իրավական դաշտի խորքային ուսումնասիրություն
  • Ինքնարժեքի հաշվարկ
  • Ֆինանսական պլան

Մենք հետաքրքիր և ոգեշնչող հանդիպրումներ ենք ունենալու հաջողակ, կայացած ձեռնարկատեր կանանց հետ, որքեր կիսվելու են իրենց փորձով ծրագրի մասնակիցների հետ։Նշենք, որ դասընթացները անվճար են մասնակից կանանց համար և հաջողություններ գրանցած և ակտիվություն ցուցաբերած կանայք հնարավորություն են ստանալու իրենց աշխատատեղը զբաղեցնելու «Սպիտակ Մանուշակ» բնական բուսական յուղերի արտադրությամբ զբաղվող սոցիալական ձեռնարկությունում։
Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին հավելյալ տեղեկությունների համար: Ծրագիրն իրականացվում է «Kvinna till Kvinna» հիմնադրամի աջակցությամբ։