Իրականացված ծրագրեր

Հուլիսի 7-ից- հուլիսի 29-ը  «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ –ն «Հայաստանում կանանց
հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացնում է «Ֆեմինիզմը արվեստի լեզվով» մեկամսյա դասընթացների շարք։
 Ռազմական գործողությունների ու հակամարտությունների  ժամանակ կանայք և դեռահաս աղջիկները շատ խոցելի են դառնում, ուստի նման ծրագրերի իրականացումը   հատկապես հետպատերազմյան ծանր սոցիալ-հոգեբանական պայմաններում կարևոր է լարվածությունը հաղթահարելու և ներդաշնակությունը վերագտնելու համար։
 «Ֆեմինիզմը արվեստի լեզվով» ծրագրի նպատակն է ՝ արվեստի և նկարչաթերապիայի միջոցով  զարգացնել դեռահաս աղջիկների ինքնաճանաչումը։
Արտ-թերապիան հոգեթերապիայի ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է:

Մասնակիցները ծրագրի շնորհիվ հնարավորություն են ստանում ստեղծագործական լուծումների միջոցով արտահայտել իրենց հույզերը, վախերը, այն  զգացողությունները, որոնց մասին լռում են։
Դասընթացը վարում է արտ-թերապիայի փորձառու մասնագետ, գեղանկարիչ, նկարիչ-մանկավարժ Աննա Թորոսյանը։
Կանանց և աղջիկների խնդիրները և հավասար  հնարավորությունների ապահովումը միշտ եղել է ու կլինի «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի ուշադրության կենտրոնում։

 

0