Ընթացիկ ծրագրեր, Ծրագրեր

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն իրականացնում է «Պայքարենք ընտանեկան բռնության դեմ» երկամյա ծրագիրը  Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը։

 2021 թվականին վերոնշյալ երեք մարզերի պետական և ՔՀԿ կառույցների համար կիրականացվեն  «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով քննարկումներ, իսկ արդեն հաջորդ տարի իրազեկման հանդիպումներ կիրականացվեն նույն համայնքների կանանց համար։

2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում և Գանձաքար գյուղում  «Սպիտակի Հելսինկյան խումբ» անդամներ Աշխեն Բաբայանը ևԱրևհատ Պետրոսյանը իրականացրել են «Ընտանեկան բռնությունը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» քննարկումը՝ պետական և ՔՀԿ կառույցների մասնակցությամբ։ Հանդիպումներն անցել են բուռն քննարկումներով, մասնակիցները բարձրաձայնել են իրենց համայնքներում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիներ առաջարկել։Քննարկման ավարտին հանդիպման մասնակիցների և կազմակերպության անդամների միջև կնքվեց փոխհամագործակցության հուշագիր։«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն ձեռք բերեց նոր գործընկերներ, ովքեր մյուս  տարի կօգնեն ծրագիրը հաջողությամբ իրականացնել։ Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերին ՝ Շիրակի մարզում և հոկտեմբերին ՝  Լոռու մարզում։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG

0