Ընթացիկ ծրագրեր

Օգոստոսի 21-22-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակազմը և փորձագետ Կարեն Սարգսյանը երկօրյա քննարկում ունեցան կազմակերպության ռազմավարական պլանի մշակման համար։ Հանդիպումները հագեցած էին բովանդակալից քննարկումներով և առաջարկություններով։
Քննարկվեց «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» սոցիալական ձեռնարկատիրության հետագա գործունեությունը, ինչպես նաև կապը հասարակական կազմակերպության հետ։


Ընթացքում միահամուռ ուժերով գրի առնվեց կազմակերպության նպատակը, տեսլականը, հստակեցվեց գործունեությունը առաջիկա 3 տարվա համար։