Ծրագրեր, Հրապարակումներ

Համակարգչային խաղերից դեռահասների կախվածությունը շատ արդիական թեմա է ու կարող է հանգեցնել տարբեր հոգեբանական խնդիրների ՝ ագրեսիվություն, տագնապայնություն ևն։  ՍՀԽ հոգեբան Աննա Աթաբեկյանը օրեր առաջ հանդիպում/քննարկում էր կազմակերպել դեռահաս աղջիկների ու տղաների հետ ՝ իրազեկելու  համակարգչային խաղերի, դրանց կախվածության և ազդեցության մասին։

Արդյունքում, խմբային քննարկման միջոցով, դեռահասները հասկացան, որ ինչքան էլ համակարգչային խաղը հետաքրքիր և գրավիչ լինի, իրական կյանքում ազատ ժամանակը կարելի է շատ ավելի հետաքրքիր կազմակերպել։