«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ու իրավաբան Արևհատ Պետրոսյանը «Ընտանեկան բռնությանը կանխելու համատեղ ուղիների ձևավորում» թեմայով երկօրյա հանդիպումներ են իրականացրել Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Արթիկ եւ Մարալիկ համայնքների կանանց համար՝ «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022) ծրագրի շրջանակներում ։
Հանդիպումների առաջին օրը մասնակիցները լրացրել են նախնական գիտելիքները գնահատող ստուգաթերթ, որը հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչ պատկերացումներ ու գիտելիքներ ունեն կանայք ընտանեկան բռնության վերաբերյալ։ Այնուհետև, փորձագետ Արևհատ Պետրոսյանը խոսել է ընտանեկան բռնության հասկացության, դրա տեսակների և իրավական կարգավորումների մասին։ Բոլոր համայնքներում հանդիպումներն ուղեկցվել են առողջ ու հետաքրքիր քննարկումներով։
Հանդիպումների վերջին օրը մասնակիցները դարձյալ լրացրել են նույն ստուգաթերթը, որի արդյունքները ցույց տվեցին, թե որքան արդյունավետ էին նման հանդիպումները։ Կանայք ակնհայտորեն հարստացրել էին իրենց գիտելիքները, իսկ նրանցից ամենաակտիվները ստացան մասնակցության վկայականներ։
Ծրագրի վերջին դասընթացը իրականացրել ենք մեր գործընկեր «Ագաթ» հաշմանդամությունուն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի շահառուների համար:
Այս ծրագրի շնորհիվ ՍՀԽ-ի շահառուների թիվը ավելացավ ավելի քան 15%-ով: Մեր կազմակերպությունը գնահատելով նմանատիպ դասընթացների կարևորությունը և արդյունավետությունը, նախատեսում ենք շարունակական դարձնել և այլ համայնքերի կանանց համար դասընթացներ կիրականացնենք 2023 թվականին:
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
#EU4Armenia #StopGBVinArmenia #ՈՉգենդերայինբռնությանը #CSVW #SHG