Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան հասարակակական կազմակերպությունը այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացրել է <<Եղիր իրազեկ և պաշտպանիր ինքդ քեզ>> ծրագիրը >
որի նպատակն է Սպիտակ համայնքի հաշմանդամություն ունեցող կանանց իրազեկել ընտանեկան բռնության մասին:<!—
Ծրագրի ընթացքում իրականացրել ենք նաև փոքր հետազոտություն պարզելու համար Սպիտակ համայնքի հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրները: Այս նպատակով իրականացվել է անանուն հարցումներ և ֆոկուս խմբային քննարկում: Ծրագրի ընթացքում տպագրվել է նաև տեղեկատվական թերթիկ <<Պայքարենք միասին ընտանեկան բռնության դեմ>> խորագրով։ Ծրագրի ավարտին նախատեսվում է նաև հետազոտության արդյունքերի մասին ամփոփաթերթի կազմում և շնորհանդես: Հավելյալ կտեղեկացնենք:
Շնորհակալություն ենք հայտնում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությանը Agate Rights Defense Center For Women With Disabilities NGO –ին համագործակցության համար։