Իրականացված ծրագրեր

ՍՀԽ հոգեբան Աննա Աթաբեկյանը կազմակերպել էր «Ինչպես դաստիարակել հոգեպես ամուր և առողջ երեխա» թեմայով հանդիպում ծնողների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը․
Ի՞նչ է ծնողավարությունը։
Որո՞նք են ծնողավարման հիմնական ոճերը:
Երեխային լսելու կարևորությունը:
Ինչպե՞ս կառուցել ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերություններ:
Արդյունքում , խմբային քննարկման միջոցով , ծնողներն եկան այն եզրահանգման, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ծնողավարությունը կարևորագույն հմտություն է, որին պիտի տիրապետի երեխայի խնամքով զբաղվող յուրաքանչյուր անձ: Ծնողը պատասխանատվություն է կրում երեխայի համար, բայց պատասխանատվություն կրել չի նշանակում տնօրինել երեխային: Հետևաբար, երեխային վերաբերող ցանկացած որոշում ընդունելիս, ծնողը պետք է հաշվի առնի, որ երեխան անձ է, ով ունի իր սեփական իրավունքների ամբողջությունը:
Հանդիպումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։
#SHG #EED