Հուլիսի 4-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում` նվիրված ՀՀ Սահմանադրությանը։ Միջոցառման ընթացքում ՍՀԽ իրավաբան Արևհատ Պետրոսյանը համառոտ ներկայացրեց Սահմանադրության դրույթները և հորդորեց ներկաներին ընթերցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Հանդիպման ընթացքում կազմակերպվեց խմբային խաղ, իսկ ակտիվ մասնակիցներին տրվեցին անակնկալ նվերներ` ՀՀ Սահմանադրությունը։
Վերջում ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին ներկաները։
Միջոցառումներն իրականացվում են EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։
#SHG #EED