Ապրիլի 12-ին տեղի ունեցավ անվճար բուժօգնության և անվճար դեղերի տրամադրման վերաբերյալ հանրային քննարկում՝ «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում։ Քննարկմանը ներկա էր Սպիտակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Մկրտչյանը, ում ներկաները կարողացան տալ իրենց հուզող բոլոր հարցերը՝ կապված առողջապահության ոլորտի հետ։
«Առողջ մարմին իրազեկ մտքում» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: