Նոյեմբերի 28-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մասնակցեց Եվրամիության կողմից աջակցություն ստացած՝ «ԵՄ-ն կանանց համար. Տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» և «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» նախագծերի փակման համաժողովին։
Այդ օրը այս երկու նախագծերը իրենց գործընկերներին միավորեցին՝ կիսելու ծրագրերի հաջողություններն ու արդյունքները և քննարկելու Հայաստանում քաղաքացիական հասարակության բարեփոխումների գործընթացների դերը:
Հիշեցնենք, որ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնել է «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» սոցիալական ձեռնարկությունը՝ (իրականացնելու է բնական յուղերի արտադրություն) «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում:
Այս անգամ սոցիալական ձեռնարկությունը ներկայացրեց «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ»-ի աշխատակիցը, ով հանդիսանում է նաև կազմակերպության շահառու։