Սույն թվականի փետրվարի 8-ին, Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ը կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով»ծրագրի շրջանակներում ՀՀ 4 մարզերը ներկայացնող 12 շահառու ՔՀԿ-ներն իրենց ծրագրերը ներկայացրեցին խորհրդատվական հանձնաժողովին և ստանացան վերջինիս փորձագիտական կարծիքը և բարելավման գծով առաջարկները:
12 շահառու ՔՀԿ-ների շարքում է նաև «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Ըստ մեր ծրագրի՝ նախատեսվում է բուսական յուղերի արտադրություն։