Հունիսի 27-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում իրականացրեց հետազոտական զեկույցի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին Սպիտակի բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Ծրագրի ղեկավար Արևիկ Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, արդյունքները, խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Ծրագրի սոցիոլոգ Մելինե Ղարաքեշիշյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, բացահայտված խնդիրները:
Սպիտակի բժշկական հաստատության տնօրենը ներկայացրեց իր կարծիքը, արտահայտեց բացահայտված խնդիրների շուրջ իր դիրքորոշումները:
Քաղաքացիները բարձրաձայնեցին իրենց հարցերը, ընդլայնվեցին որոշ բացահայտված խնդիրների շուրջ քննարկումները:
Շնորհանդեսի ավարտին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհակալագրեր հանձնեց ծրագրին աջակցություն ցուցաբերած անձանց:
Ծրագրի նպատակն է բարելավել առողջապահության ոլորտը Սպիտակում:
Հիմնախնդիրները՝
1. իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն բուժհաստատություններում առկա խնդիրները, տիրող իրավիճակը բացահայտելու համար:
2. իրականացնել համապատասխան միջոցառումներ բացահայտված խնդիրները լուծելու նպատակով:
*Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից: