Մայիսի 31-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ պատվաստումների, դրանց հակացուցումերի և օգտակարության վերաբերյալ:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունիզացիայի կաբինետի պատասխանատու բժիշկ Նարինե Սարգսյանը: Բժշկուհին ներկայացրեց պատվաստում հասկացությունը, ինչի համար է դա պետք, պատվաստումների տեսակները, դրա նշանակությունը:

Հանդիպման ժամանակ բանախոսը հանգամանալից ներկայացրեց պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման նշանակությունը: Տեղի ունեցավ բավականին բուռն քննարկում, մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը:

Մասնակիցները շատ կարևորեցին քննարկումը, քանի որ թեման իսկապես արդիական ու մտահոգիչ է, և թեմայի վերաբերյալ կարծիքները հակասական են:

 

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից»:

 

Ծրագրի նպատակն է բարելավել առողջապահության ոլորտը Սպիտակում:

Հիմնախնդիրները՝

  1. իրականացնել սոցիոլոգիական հետազոտություն բուժհաստատություններում առկա խնդիրները, տիրող իրավիճակը բացահայտելու համար:
  2. կառուցողական երկխոսության միջոցով՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ բացահայտված խնդիրները լուծելու նպատակով: