Այսօր «ՍՀԽ» գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության ծավալած գործունեությունը, ինչպես նաև «ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ծրագրի» արդյունքները։
Հիշեցնենք, որ «ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: