Փետրվարի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունում առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի հետ տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջ մարմին, իրազեկ մտքում» ծրագրի շրջանակներում հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ և ծրագրի փորձագետ Աշխեն Բաբայանը և ծրագրի ղեկավար Արևիկ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունավետ իրականացման և համագործակցության ուղիները: