Ընտանեկան բռնության դասընթացավար-փորձագետ՝ պետական կառույցների և քաղաքացիների շրջանում իրազեկման դասընթացների իրականացման համար
ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ
Ծրագիրն իրականացվում է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագրի շրջանակներում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` 24 ամսվա ընթացքում (2022 թվականի հունվարի 31-ը): Ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց իրազեկվածությունը ընտանեկան բռնության(ԸԲ)/գենդերային բռնության (ԳԲ) մասին, պաշտպանության մեխանիզմների, ինչպես նաև ընդլայնել տեղական կառավարման մարմինների զգայունությունն և ազդեցության բարձրացումն ԸԲ/ԳԲ դեպքերի նկատմամբ:
ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել համապատասխան նյութեր ընտանեկան բռնության(ԸԲ)/գենդերային բռնության (ԳԲ) մասին,
- Պլանավորել և իրականացնել դասընթացներ Լոռիի, Տավուշի և Շիրակի մարզերի պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և նշված մարզերի շահագրգիռ կանանց հետ,
- Հավաքագրել պետական կառույցների խնդիրները կապված ԸԲ/ԳԲ-ի հետ,
- Ձևավորել համագործակցություն պետական կառույցների միջև
- Մշակել հուշագիր պետական կառույցների համագործակցության ձևավորման համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Փորձագետը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը/տեղեկությունները
- Ինքնակենսագրական
- Ուղեկցող նամակ, որտեղ ներկայացվում է, թե ինչու եք դուք այս հանձնարարականի համար ամենահարմար թեկնածուն։
Խնդրում ենք ձեր փաստաթղթերն ուղարկել spitakgroup2010@gmail.com էլ․ հասցեով, մինչև 2021 թվականի ՄԱՅԻՍԻ 2-ը, ժամը 17։00-ը, որպես վերնագիր նշելով՝ «ԸԲ/ԳԲ դասընթացավա-փորձագետ»։