Մարտի 15-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները այցելեցին Սպիտակի Ս.Ավետիսյանի անվան ավագ և Սպիտակի Անանիա Շիրակացու անվան № 8 միջնակարգ դպրոցներ, որտեղ տեղի ունեցավ Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի տեղեկատվական հանդիպումը:
Տեղեկատվական հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման փուլերը, պատանիների կողմից ծրագրային գաղափարների ներկայացման կարգն ու ձևաչափը:
Պատանիները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու «Առաջնորդության հմտություններ» և «Ինտերնետային անվտանգություն» թեմաներով դասընթացներին, որոնք վարեցին Քրիստինե Հովսեփյանը և Կարեն Տերտերյանը:
*«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: