Սույն թվականի ապրիլի 19-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի և Մերձավոր Արևելքի Հիմնադրամի միջև ենթադրամաշնորհային պայմանագիր կնքվեց Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում: ՀԿ-ն կստեղծի իր սոցիալական ձեռնարկությունը՝ նպաստելով ֆինանսական ռեսուրսների կայունացմանը և կանանց տնտեսական հզորացմանը: Կհիմնվի բնական բուսական յուղերի արտադրություն, որի արդյունքում համայնքում կստեղծվի աշխատավայր գործազուրկ կանանց համար: ՍՁ-ի մեջ ներառված կլինեն ՀԿ-ի շահառու 50 կին: