Հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից հիմնադրված «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկության հանդիսավոր բացումը:
«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» ՍՁ-ը հիմնադրվել է «ԵՄ»-ը կանանց համար. Կանանց տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:
Բացման ընթացքում ներկայացվեցին ինչպես «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը, այնպես էլ «Սպիտակ Մանուշակ» ՍՁ գործունեությունը և տեսլականը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լինել Ուրբանը հանդես եկավ բացման խոսքով: Այնուհետև Մերձավոր Արևելքի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագահ Արփինե Բաղդոյանը ներկայացրեց «ԵՄ-ն կանանց համար. տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը, նշելով, որ այն աջակցում է քաղաքացիական հասարակության 12 կառույցների՝ հիմնելու կամ զարգացնելու սոցիալական ձեռնարկություններ: Շուրջ երկու տարվա ընթացքում ծրագրի կողմից բիզնես գործունեության վերաբերյալ ուսուցում և աջակցություն են ստացել 12 ՔՀԿ-ներ՝ նպաստելու կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին:
Լոռու մարզից ծրագրում ընդգրկվել է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ հիմնադրելով «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրությունը: «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը նշեց, որ ձեռնարկությունն իրականացնելու է յուղերի արտադրություն՝ տեղական խոտաբույսերից՝ նախնական արտադրական աշխատանքներում ներգրավելով թվով 5 կանանց: Հետագայում ծրագիրը ընդլայնվելու է և ներառելու շուրջ 50 կին:
Ծրագրում ներգրավված են նաև Սպիտակի խնամքի տան կանայք, ովքեր ապահովելու են տուփերի ձևավորումը:
Ելութներից հետո մասնագետի կողմից անցկացվեց վարպետաց դասեր` յուղերի օգտագործմամբ:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Սպիտակի քաղաքսպետարանի աշխատակազմի ղեկավար Անահիտ Գյուլազյանը, տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ, ԱՄՆՄՋԳ քաղաքացիական հասարակության ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարությունից իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ինչպես նաև Սպիտակի դեղատների աշխատակիցներ և գործընկեր ՀԿ-ներ Վանաձորից և այլ համայնքներից:
Օրը ավելի գեղեցիկ դարձրեցին Սպիտակի տաղանդաշատ երեխաները իրենց պարով և երաժտական կատարումներով:
Հնչեցին բազում բարեմաղթանքներ, կազմակերպությունը ստացավ նվերներ նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներին նվիրվեց կազմակերպության կողմից պատրաստված յուղերից:
Անչափ շնորհակալ ենք պետական և ոչ պետական կառույցներներ ներկայացնող բոլոր մասնակիցներին:

Please follow and like us: