Նոյեմբերի 29-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն մասնակցեց «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի փակմանը նվիրված միջոցառմանը:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և Իրազեկ քաղաքացիների միավորման հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ համակարգային մշտադիտարկում և ջատագովություն իրականացնելու մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական հավասարության ոլորտներում: