«Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխայի կրթության որակի վրա» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը, որի թեման էր «Ընտանեկան բռնությունը և դրա ազդեցությունը երեխայի կյանքի վրա»: Քննարկումը վարեցին և իրենց փորձով կիսվեցին «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և ծրագրերի համակարգող Արմենուհի Հովհաննիսյանը: Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր և հուսով ենք նաև, որ այն օգտակար կլինի ուսուցիչների համար` հետագայում երեխաների հետ ավելի արդյունավետ աշխատանք կատարելու գործում։ Նշվեցին բազում օրինակներ ընտանեկան բռնության վատ ու տխուր հետևանքների մասին։
Շնորհակալ ենք Քնարիկ Գարանֆիլյանին և Արմենուհի Հովհաննիսյանին իրենց պատրաստակամության և բարի կամքի դրսևորման համար։

*Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: