Չնայած անցյալ տարվա բոլոր դժվարություններին՝ Covid-19- ի համաճարակ և ռազմական դրություն, մենք շարունակել ենք մեր աշխատանքը՝ ամեն կերպ փորձելով օգտակար լինել նրանց, ովքեր ունեն մեր ծառայությունների և օգնության կարիքը: 2020 թվականի 13․01-28․12 ընթացքում ՍՀԽ ՀԿ հոգեբանական անհատական ծառայությունից օգտվել են 28 քաղաքացիներ, որոնց տրվել է թվով 92 խորհրդատվություն եւ աջակցություն։ Հանդիպումները իրականացվել են հեռավար եւ ոչ հեռավար տարբերակներով։

2020 թվականի 13․01-28․12 ընթացքում 18-ից բարձր կանանց եւ աղջիկների մասնակցությամբ իրականացվել է խմբային հանդիպում-քննարկումներ, որոնցում շեշտը դրվել է համավարակային եւ պետերազմական իրավիճակից առջացած հետեւանքների հաղթահարմանը։

27․09․2020-ի Արցախյան 2-րդ պատերազմի հետեւանքով արցախցի փախստական կանանց եւ երեխաների հետ իրականացվել են հոգեբանական խմբակներ, ինչպես նաեւ անհատական հանդիպումներ, որոնց նպատակն է եղել բացահայտել եւ կանխել պատերազմի եւ տեղահանման հետեւանքով առաջացած վախերն ու տրավման, իրականացվել է ադապտացիոն տեխնիկաների կիրառում։