Մայիսի 19-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դարձավ 11 տարեկան։
2010 թվականի մայիսի 19-ին ստեղծվեց «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և առայսօր, ի շնորհիվ մեր աջակիցների, գործընկերների, ընկերների և կամավորների, մենք բազմաթիվ ծրագրեր, հանրային միջոցառումներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով  նպաստել ավելի բարեկեցիկ, բարգավաճող, ոչ խտրական, հանդուրժող և հաշվետու հասարակության ձևավորմանը, որում բոլոր քաղաքացիների համար ապահովված կլինեն  խաղաղ և արժանապատիվ կյանքի պայմաններ։
Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը մեր կարողությունների շրջանակներրում՝ ստեղծելու անվտանգ, ապահով միջավայր բոլորի համար, և փորձել ենք լսելի ու տեսանելի դարձնել նրանց խնդիրները, որ անտեսանելի և չլսված են մեր հասարակությունում։ Մենք շարունակելու ենք մեր իրավապաշտպան գործունեությունը՝ աջակցելու և պաշտպանելու խոցելի խմբերի, հատկապես կանանց և երեխաների իրավունքներն ու ազատությունները։
Սույն թվականի մայիսի 19-ին մեր գործընկերների, շահառուների և համակիրների համար կազմակերպել էին միջոցառում, որի ժամանակ ներկայացրեցինք այս տարիների մեր գործունեությունը՝ նկարներով և ամփոփ պրեզենտացիա- ցուցադրությամբ։ Մեր միջոցառման նկարիներին կարող եք ծանոթանալ ստորև հղմամբ․