Այսօր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը ստորագրեցին կողմերի միջև համագործակցության հուշագիր՝ «UPSHIFT Հայաստան» ծրագրի շրջանակներում:
«UPSHIFT Հայաստան»-ը դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է Հայաստանում առաջին անգամ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Յունիսեֆ Հայաստանի համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարցրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ: