Մարտի 8-ին` Կանանց իրավունքների պաշտպանության օրը, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառու կանայք նախաձեռնել էին և իրականացրեցին հանրային իրազեկման ակցիա:
Սպիտակ քաղաքի հրապարակում` օրվա խորհրդի վերաբերյալ թռուցիկներ բաժանվեցին, ինչպես նաև բաժանվեցին փուչիկներ, որոնց վրա փակցված էին մարդու հիմնարար իրավունքները:
Յուրաքանչյուր կին իմացավ, թե ով է ամենախելացի, ամենաբարի, ամենագեղեցիկ, ամենա-ամենա կինը:

Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք:
Օրը նախ և առաջ կանանց իրավունքների պաշտպանության օրն է, ուստի իմանանք մեր իրավունքները!!
Ցանկանում ենք, որ դրանք այնքան իմացված և պաշտպանված լինեն բոլորի կողմից, որ երբևէ ինքներդ կարիքը չունենաք դրանց պաշտպանության! Սա այն դեպքն է, երբ ցանկանում ենք, որ «ՍՀԽ» գրասենյակի գործը պակասի:
Եղեք միշտ սիրված, հարգված և գնահատված: