«Բոլոր մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից»
Ընդունելով այս սկզբունքը, որպես ուղենիշ և նպատակ ունենալով մեր շահառուներին տարածքային առումով ավելի հասանելի լինել,
վերջերս մեր «Համբերության Բաժակը» ֆորում-թատրոնի շրջանակներում բացի Սպիտակ համայնքը նաև այցելեցինք Ստեփանավան,Տաշիր և Գյուլագարակ։
Միջոցառման հիմնական նպատակն էր ֆորում-թատրոնի ձևաչափի միջոցով բարձրացնել իրազեկությումը ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ և առաջարկել համապատասխան լուծումներ ու կանխարգելիչ քայլեր: Ֆորում-թատրոնը հնարավորություն ընձեռեց ոչ միայն հետևել ներկայացված սցենարին, այլև մասնակցել դրա զարգացմանը՝ ակտիվորեն առաջարկելով տարբեր լուծումներ: Նման միջոցառումները կարևոր դեր են խաղում հասարակական երկխոսության խթանման գործում՝ ուղղված ընտանեկան բռնության կանխարգելմանը և հանրային գիտելիքի հարստացմանը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարևոր տեղեկատվական նախաձեռնությանը։ Ձեր ներգրավվածությունը և գաղափարները կարևոր նշանակություն ունեն մեր համայնքի զարգացման և առաջընթացի գործում: